«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Այս իշխանությունների օրոք «բազմացան» կոոպերատիվ գեներալներն ու պաշտոնյաները

Այս իշխանությունների օրոք «բազմացան» կոոպերատիվ գեներալներն ու պաշտոնյաները
04.06.2025 | 15:06

Հիշու՞մ եք՝ խորհրդային իշխանություններից հետո սնկի նման աճեցին կոոպերատիվ բուհերը:

Այդ բուհերը սնկի նման էլ աճեցրին հիմնականում անմակարդակ ու ոչ կոմպետենտ կադրեր:

Այս իշխանությունների օրոք էլ «բազմացան», շատացան հիմնականում կոոպերատիվ գեներալներն ու պաշտոնյաները:

Հետաքրքիր է, որ կոոպերատիվ ձևով էլ աշխատանքից ազատվում են նման պաշտոնյաները՝ արհամարհական ու նվաստացուցիչ ձևով, SMS-ով ու կոոպերատիվ կարգի:

Լավ կանեք գոնե ոստիկանության տեղամասային տեսուչ ուղարկեք՝ տեղեկացնի:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 1991

Մեկնաբանություններ